Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Դատախազության գործառույթները չէ, որ փոխանցվել են հակակոռուպցիոն մարմնին»

«Դատախազության գործառույթները չէ, որ փոխանցվել են հակակոռուպցիոն մարմնին»
30.06.2017 | 10:55

Կառավարություն կառավարության հետևից «սեփական» հակակոռուպցիոն մարմինն են ստեղծում, սակայն, ժողովրդական լեզվով ասած, «Անունը կա, ամանում չկա»: Ասել է` նախորդ մարմինների արդյունավետությունը զրո է եղել, և, նոր հանձնաժողով ստեղծելով, իշխանությունը ևս փաստում է դա: Այս անգամ էլ հակակոռուպցիոն միասնական մարմին է ստեղծվել, ինչ արդյունք կլինի, կփաստի հաջորդ կառավարությունը, երբ նման հանձնաժողով ստեղծելու խնդիր չի առաջանա:

Իսկ մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Իրատեսը» հարցրեց` եթե իրավապահ համակարգը, արդարադատությունը, դատախազությունն իրենց պարտականությունները կատարեին, լավ աշխատեին, նման մարմնի անհրաժեշտություն կլինե՞ր: «Այդպես չէ, օրենքի ընդունման նպատակն այլ է: Այդ մարմինը չի զբաղվի այն գործառույթներով, լիազորություններով, որոնցով զբաղվում են իրավապահ մարմինները: Այդ հանձնաժողովը հիմնականում զբաղվելու է կանխարգելման, ուսումնասիրման աշխատանքներով: Եթե այդ հանձնաժողովը հայտնաբերի համապատասխան փաստեր, չի կարողանա քրեական պատասխանատվության ենթարկել ինչ-որ մեկին: Դրանք պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին»,- ասաց գլխավոր դատախազը:


«Դատախազության կամ քննչական մարմնի գործառույթները չէ, որ փոխանցվել են հակակոռուպցիոն մարմնին: Իմ պատկերացմամբ` դրան տրվել է նոր, կանխարգելիչ գործառույթ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ